Ղարաբաղյան խնդիրը Երուսաղեմի նման լուծում չունի. Ժիրինովսկի

11:48   20 Հոկտեմբեր 2017    400

ԼՂ խնդիրն Ադրբեջանը կունենա երկար տարիներ։

Այս մասին, ինչպես հայտնում է «Sputnik Ադրբեջանը», հայտարարել է Պետդումայում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին՝ ելույթ ունենալով «Ինտեգրացիոն գործընթացները փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ժիրինովսկին նշել է, որ վերոնշյալ խնդիրն «անլուծելի» է։ «Երբ մենք ասում ենք Ադրբեջան և Հայաստանը, մենք պետք է հասկանանք, որ նրանք ունեն տարածքներ, որտեղ հնարավոր չէ ոչինչ լուծել։ Չկա նման լուծում»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ կարծում են, որ Ղարաբաղն իրենց տարածքն է։

«Մենք լավ ենք վերաբերվում Ադրբեջանին, սակայն տեսեք, թե ինչումն է ամենագլխավորը, դա ԽՍՀՄ-ի անօրինական տարրալուծումն է։ Դա միասնական երկիր էր՝ Ռուսական կայսրություն։ Ապօրինաբար այն փակեցին, ստեղծեցին ԽՍՀՄ։ Այնուհետև ապօրինաբար ԽՍՀՄ-ը լուծարեցին։ Պետությունը չի կարելի լուծարել, դա անհնար է։ Իսկ դա ահա արեցին։ Հետևաբար, ամենուր պետք է լինի իրավական միջավայր»,-ասել է պատգամավորը։

«Երուսաղեմի խնդիրը կարելի՞ է լուծել։ Ոչ։ Հրեաները կարծում են, որ դա իրենց քաղաքն է, մայրաքաղաքը, իսկ արաբները կարծում են, որ դա իրենցն է»,-ասել է Ժիրինովսկին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Հայաստան   Ժիրինովսկի  


Վերնագիրի այլ պիտակները