Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը կարևոր իրադարձություն է. Էրդողան

21:41   20 Հոկտեմբեր 2017    321

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը, որը տեղի կունենա Բաքվում հոկտեմբերի 30-ին, հանդիսանում է կարևոր իրադարձություն։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանի խոսքով՝ ինքն առաջին օրվանից հավատացել է այդ նախագծի իրագործման կարևորությանը։

Թուրքիայի նախագահը հատուկ կժամանի Ադրբեջան՝ մասնակցելու այդ նշանակալի իրադարձությանը։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա։ Բեռնափոխադրումների առավելագույն ծավալը կանխատեսվում է տարեկան 17 մլն տոննա։ Նախնական փուլում այդ ցուցանիշը կգտնվի 6.5 մլն տոննա բեռի և 1 մլն ուղևորի մակարդակի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքու-Թբիլիսի-Կարս   Էրդողան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները