Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կդառնա ամենակարճ ուղին Եվրոպայի և Ասիայի միջև. Նախագահ

21:45   20 Հոկտեմբեր 2017    331

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կդառնա ամենակարճ ճանապարհը Եվրոպայի և Ասիայի միջև:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով, կդառնա ամենակարճ ուղին Եվրոպայի և Ասիայի միջև։ Ադրբեջանը զգալի ներդրումներ է անում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների ստեղծման գործում։

Այդ միջանցքները նոր հնարավորություններ կբացեն Եվրասիայի տնտեսական զարգացման համար»,-ասել է Իլհամ Ալիևն այսօր՝ ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող D8 գագաթնաժողովի ժամանակ։

Նախագահի խոսքերով՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայում իրականացվում է «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որը հանդիսանում է խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը։ «TANAP գազատարը, որը հանդիսանում է «Հարավային գազային միջանցքի» մաս, 2018 թվականին շահագործման կհանձնվի»,-ընդգծել է Իլհամ Ալիևը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքու-Թբիլիսի-Կարս   Եվրոպա   Ասիա   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները