Ստուգվել է Ադրբեջանի ԶՈՒ նոր զենիթահրթիռային համակարգերի մարտունակությունը. Լուսանկարներ

10:58   21 Հոկտեմբեր 2017    362

Hayatsk.info-ն հայտնում է, որ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը մասնակցել են Հակաօդային պաշտպանության զորքերի նոր զորամասի բացմանը, ծանոթացել են զինվորականների համար ստեղծված պայմաններին:

ՊՆ ղեկավարությունը զննել է զորամասի շտաբը, զորանոցը, ճաշարանը, բուժկետը, մարզադահլիճը, ինչպես նաև այլ ծառայողական և վարչական օբյեկտներ:

Հետո նախարարն այցելել է կառավարման կետ, հետաքրքրվել է բազմաֆունկցիոնալ ռադիոլակացիոն կայաններով, ինչպես նաև զենքերի տեխնիկական բնութագրով:

Հետո ստուգվել է նոր զենիթահրթիռային համակարգերի մարտունակությունը:

Նախարարը բարձր է գնահատել անձնակազմի մարտունակություն ու պրոֆեսիոնալիզմը:







Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Զաքիր-Հասանով  


Վերնագիրի այլ պիտակները