Ադրբեջանի նախագահին հրավիրել են այցելել Ուկրաինա

11:08   21 Հոկտեմբեր 2017    387

Ուկրաինայի պատվիրակության կազմում ընդգրկված էր 20 հոգի և նրանցից ընդամենը 5-ն է քվեարկել հակաադրբեջանական բանաձևի օգտին՝ Ուկրաինայի պետական քաղաքականությանը հակառակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, տնտեսական զարգացման և առևտրի նախարար Ստեփան Կուբիվը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ նիստում ընդունված հակաադրբեջանական բանաձևը:

«Այդ մարդիկ չեն ուզում տեսնել մեր երկրների լավ հարաբերությունները: Ուկրաինան և Ադրբեջանը գտնվում են իրենց ճանապարհի նոր փուլում և դրան որևէ մեկը չի կարող խոչընդոտել», - ասել է նա:

Կուբիվի խոսքով, միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ից 17-ը: «Մենք Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության հետ նիստի անցկացման հետ կապված հարցեր: Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցեցի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Ուկրաինա այցելելու հրավերը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիև   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները