Արտակարգ դեպք՝ Երևանում. ՊՆ մոտ անհայտ անձը գազային ատրճանակով կրակել է

12:19   21 Հոկտեմբեր 2017    331

Hayatsk.info-ն հայտնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։00-ի սահմաններում Հայաստանի ՊՆ վարչական շենքի մոտ անհայտ անձը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Լիլիթ Ե.-ի շան ուղղությամբ։

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մազմանյանի գլխավորությամբ Սաֆարյան փողոցում հայտնաբերել է գազային ատրճանակից կրակված 1 փամփուշտ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Երևան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները