Ադրբեջանում ինսուլինի արտադրության գործարան կկառուցվի

13:10   21 Հոկտեմբեր 2017    406

«Ադրբեջանի ներդրումային ընկերությունը» և ուկրաինական «Ինդիր» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանում ինսուլինի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տնտեսության նախարար Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ գործարանը կկառուցվի առաջիկա երկու տարիների ընթացքում:

Գործարանը, որի արժեքը գնահատվում է 17 մլն դոլար, կկառուցվի Փիրալլահիի արդյունաբերական պարկի տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները