Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել

13:22   21 Հոկտեմբեր 2017    100

Hayatsk.info-ն հայտնում է, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձաններում գտնվող էլ-Վահաթ շրջանում ահաբեկիչների դեմ մարտերի հետևանքով 58 ոստիկան է զոհվել. զոհերի թվում են ինչպես սպաներ, այնպես էլ շարքայիններ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդագրություն է տարածել Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը:

Զոհվածները ծառայում էին ազգային անվտանգության և կենտրոնական անվտանգության վարչություններում, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատներում: Զոհերի թվում են հատուկ նշանակության էլիտար ջոկատի սպաներ, ովքեր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ահռելի փորձ ունեին:

Ոստիկաններն ահաբեկիչների կրակի տակ են հայտնվել, երբ իրականացրել են Կահիրեից 135 կիլոմետր հեռավորության վրա գտնվող էլ-Վահաթ շրջանում թաքնված ահաբեկչական խմբավորմանը չեզոքացնելու գործողություն: Այդ խմբավորումը մի քանի ահաբեկչությունների մասնակից է և համարվում է Եգիպտոսում ամենավտանգավորներից մեկը: Երբ ուժայինները գործողության վայր են հասել, գրոհայինները նրանց վրա կրակ են բացել, այդ թվում՝ ծանր զինատեսակներից:

Եգիպտոսի գլխավոր դատախազը պետական անվտանգության դատախազությանը հանձնարարել է անմիջապես հետաքննություն սկսել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հատուկ գործողությունն ավարտվել է, ոստիկանությունը և զինվորականները 40 կիլոմետր շառավղով բախման վայրի մաքրման աշխատանքներ են իրականացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները