Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների հիմնական սխալը

14:38   21 Հոկտեմբեր 2017    295

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավեճի ակումբում ելույթ ունենալով՝ որոշ հետաքրքրական հայտարարություններ է արել:

Մասնավորապես, խոսելով Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություննրի մասին՝ Պուտինն ասել է, որ հիմնական սխալը, որ Ռուսաստանը գործել է Արեւմուտքի հետ հարաբերությունների հարցում, չափազանց մեծ վստահությունն է եղել:

«Ամենամեծ սխալը մեր կողմից Արեւմուտքի հետ հարաբերությունների հարցում այն էր, որ մենք վստահեցինք նրանց, իսկ նրանք էլ իրենց հերթին այս վստահությունը դիտարկեցին որպես թուլություն եւ չարաշահեցին մեր վստահությունը»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   նախագահ   Վլադիմիր-Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները