Հազարավոր համակարգիչներ լուրջ վտանգի տակ են հայտնվել

15:52   21 Հոկտեմբեր 2017    122

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bleeping Computer»-ին, հաքերները վիրուս տարածելու նպատակով կոտրել են Eltima հավելվածներ մշակող ընկերության կայքը:

Նշվում է, որ այդ վիրուսը կարող է անգամ վարակել Apple-ի վիրուսակայուն սարքերը:

Հաքերներին հաջողվել է Elmedia Player ծրագրի նոր տարբերակի մեջ վիրուս մտցնել: Elmedia Player-ը Apple համակարգիչների մուլտիմեդիայի նվագարկիչն է:

Այն վարակվել է Proton RAT վիրուսով, որը հայտնի է Windows-ի օգտագործողներին:

Հաքերներին այն թույլ է տալիս մուտք ունենալ անձնական տվյալներին՝ համակարգային գաղտնաբառերից , VPN կոնֆիգուրացիաներից մինչեւ բրաուզերների պատմություն եւ կրիպտոարժույթների դրամապանակների տվյալներ:

Հոկտեմբերի 19-ին ընկերությունը սակայն նշել է, որ վնասակար կոդից մաքրել է կայքը եւ հավելվածը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները