Գիտնականներ. Աղտոտումներն ավելի շատ մարդ են սպանում, քան պատերազմները

16:47   21 Հոկտեմբեր 2017    122

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Life»-ին, Գիտնականների խումբը վերլուծել է վնասը, որը ամեն տարի հասցվում է շրջակա միջավայրին եւ պայմանավորված է այսպես կոչված անտրոպոգեն՝ մարդկային գործոններով:

Lancet ամսագրում հրապարակված զեկույցում, նշվում է, որ միայն 2015-ին 9 մլն մարդ մահացել է շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով առաջացած հիվանդություններից՝ ինսուլտներից, սրտի եւ ուռուցքաբանական հիվանդություններից:

Գիտնականները կանխատեսում են, որ 2050-ին Հարավարեւելյան եւ Կենտրոնական Ասիայում աղտոտված օդի հետեւանքով հիվանդությունների եւ մահացությունների թիվը կարող է կրկնակի անգամ աճել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները