Google-ը իր հավելվածները կոտրելու համար հաքերներին կպարգեւատրի

17:19   21 Հոկտեմբեր 2017    142

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Google ընկերությունը անվտանգության մասնագետներին եւ հաքերներին առաջարկել է Android-ի համար բջջային հալվածները, որոնք ներկայացված են Google Play Store-ում, կոտրելու եղանակով սխալներ եւ խոցելի կողմերն ի հայտ բերել:

Յուրաքանչյուր գտնված, նաեւ հաջողությամբ ուղղված սխալի համար, ընկերությունը պարտավորվում է պարգեւավճար տալ՝ 1 000 դոլարից սկսած:

Այսպես է ընկերությունը արձագանքել սեփական կատալոգը «թվային վարակի աղբանոցի» վերածելու մեղադրանքերին:

Goggle-ում նշել են, որ իրենց մասնագետները չեն կարողացել ստանդարտ մեթոդներով լուծել խնդիրը:

Դրա համար նրանք դիմել են Play Security Reward Program խրախուսման համակարգի ներդրմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները