Հին Եգիպտոսի աղետների գաղտնիքը գտել են Գրենլանդիայի սառույցների մեջ

17:53   21 Հոկտեմբեր 2017    123

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «moya-planeta»-ին, մարդկությունը հիմա հարաբերականորեն խաղաղ հրաբխային շրջան է ապրում։

Կլիմայի վրա ազդած ամենախոշոր ժայթքոմը Պինատուբոյի ողբերգությունն էր 1991-ին Ֆիլիպիններում։

Հելլենիստական Եգիպտոսի ժամանակաշրջանում ամեն բան շատ ավելի սարսափելի էր։ Բացառված չէ, որ տասնամյակների ընթացքում 3 աղետալի ժայթքում է տեղի ունեցել, որոնց հետեւանքով ռեկորդային քիչ տեղումներ են գրանցվել։

Հին Եգիպտոսի գոյությունը կախված էր Նեղոս գետի ամենամյա հորդացումներից։ Եգիպտացիները, մեկ անգամ բախվելով երաշտի, սկսեցին մտահոգվել իրենց ապագայի մասին, կարծում են գիտնականները։

Այդ տեսությունը ինչ–որ կերպ իրականությանը կապելու համար պատմաբանները ստիպված էին ապացույցներ փնտրել, պարզել հրաբուխների ժայթքման ամսաթվերը։ Դրա համար նրանք ուսումնասիրել են Գրենլանդիայի եւ Անտարկտիդայի սառցաբեկորները, որոնց շերտերում դեռ պահպանվել են հրաբխային ծծումբի մնացորդներ։

Հետո պատմաբանները եգիպտական պապիրուսներում երաշտի մասին վկայություններ սկսեցին փնտրել։ Ստացված տվյալները գիտնականներին օգնեցին ստանալ Նեղոսի «վարքագծի օրինակը»։ Պարզվում է, որ Հելլենիստական Եգիպտոսում 10 խոշոր ապստամբություններից 8-ը սկսվում էին հրաբխի ժայթքումից 2 տարի անց։ Քանի որ երաշտի պատճառով վատանում էր բնակչության վիճակը։

Քանի որ աշխարհի բնակչության 70 տոկոսը այսօր էլ է գյուղատնտեսության ոլորտում հույսը դնում մուսոնային կլիմայի վրա, հետազոտության արդյունքները կարող են մասնակիորեն կանխատեսել, թե ինչ տեղի կունենա ապագայում, եթե բոլոր հրաբուխները «ապստամբեն»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս   Գրենլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները