Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն հասել է 56-ի

18:24   21 Հոկտեմբեր 2017    384

Քաբուլի մզկիթի մոտ պայթյունի հետեւանքով զոհերի թիվն հասել է 56-ի, հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նաջիբ Դանիշը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ եւս 55 մարդ տուժել է։ Ավելի վաղ հաղորդվում էր 39 զոհի մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ահաբեկիչները հարձակում էին գործել Իմամ Զամանի անվան մզկիթի վրա։

Մահապարտը մտել էր աղոթասրահ եւ պայթեցրել իրեն։ Մեկ ամիս առաջ այս մզկիթում ահաբեկչությունից զոհվել էր 28 մարդ։ Երկու դեպքում էլ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԴԱԻՇ խմբավորումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները