Անջելեսի ոստիկանությունը հանցագործների կհայտնաբերի

18:53   21 Հոկտեմբեր 2017    349

ԱՄՆ-ում Լոս Անջելեսի ոստիկանությունը որոշել է դրոններ օգտագործել հանցագործության դեմ պայքարում, այդ թվում ճանապարհային կաննոերի խախտման եւ մեքենաների գողության ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այժմ մեկ տարով անցկացվում է պիլոտային նախագիծ, որի շրջանակներում կփորձարկեն թռչող միջոցները եւ կհետեւեն դրանց արդյունավետությանը:

Առանձին հարց է, արդյոք իրավական կարգին հետեւող դրոնները չեն խախտում քաղաքացիների իրավունքները:

Նշվում է, որ դրանք կօգտագործվեն միայն ծայրահեղ դեպքերում եւ միայն ղեկավարության հրամանից հետո:

Նշվում է նաեւ, որ դրոնները զենք չեն ունենա: Ակտիվիստները այս նորարության դեմ են արտահայտվում: Նրանք կարծում են, որ դրոնների օգտագործումը ոստիկանության անարդյունավետ աշխատանքի մասին է վկայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լոս-Անջելես  


Վերնագիրի այլ պիտակները