Լողացող աղբանոց. Կարիբյան ծովի աղտոտվածության տագնապալի կադրերը

20:23   21 Հոկտեմբեր 2017    222

Ժամանակակից աշխարհում շրջակա միջավայրի աղտոտվածությունն ամենահրատապ խնդիրներից մեկն է, որի լուծման համար անհրաժեշտ են ոչ միայն միլիարդավոր դոլարներ, այլև մոլորակի ամեն մի բնակչի սրտացավությունն ու շրջապատը չաղտոտելու պատրաստակամությունը: Այլ կերպ ասած՝ դա գլոբալ խնդիր է, որը գլոբալ լուծում է պահանջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ ֆոտոշարքն արվել է Կարիբյան ծովում, որի կղզիներն աշխարհում ամենապահանջված ու գեղեցիկ զբոսաշրջային ուղղություններից են: Սակայն այս դրախտային կղզիներն այցելող զբոսաշրջիկներից շատերը պատկերացում անգամ չունեն, թե լազուրե ափերից այն կողմ ինչ աղբանոց է:

Լուսանկարների հեղինակը Քերոլայն Փաուերն է, որն իր ֆիքսած կադրերով կիսվել է համացանցում՝ հույս ունենալով մարդկանց ուշադրությունը ևս մեկ անգամ գամել աղտոտվածության հրատապ խնդրին:

Բնապահպանների համաձայն՝ ջրային կաթնասունները, կրիաներն ու թռչունները ծովերում ու օվկիանոսներում հայտնված պլաստիկը հաճախ շփոթում են սննդի հետ ու կուլ տալիս այն: Դրա հետևանքով կենդանիները սատկում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները