Պուտինը թվարկել է ապագայի հաջողակ մարդու անհրաժեշտ որակները

20:44   21 Հոկտեմբեր 2017    214

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ժամանակակից աշխարհում և ապագայում հաջողակ մարդու որակների մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մրցունակ առավելություններ ստանում են այն մարդիկ, որոնք տիրապետում են հնարքներին, որն այսօր անվանում են soft skills և մտածողության ստեղծագործական և այլ տեսակներին: Այս մտքերը Պուտինն արտահայտել է Սոչիում անցկացվող Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը:

ՌԴ նախագահի խոսքով՝ «բացարձակ մրցակցային առավելություն» ապագայում կստանան նրանք, ովքեր գիտելիքներ են կուտակում գիտության տարբեր ոլորտներից, կարողանում են համատեղել և արդյունավետ օգտագործել դրանք:

«Կարևոր է նաև մեկ այլ գործոն՝ այլ մարդկանց հետ հաղորդակցվելու հմտությունը»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները