Պուտինը անգլերենով է դիմել Սոչիում փառատոնի մասնակիցներին

10:42   22 Հոկտեմբեր 2017    322

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է ամրապնդել անգլերենի իր գիտելիքները:

Դիմելով երիտասարդության համաշխարհային փառատոնի մասնակիցներին եւ Սոչիի ուսանողներին՝ Պուտինը նշել է, որ ապագան այդ միջոցառման մասնակիցներինն է։ «Future starts here and now future is you»,- ասել է նա եւ բոլոր ներկա գտնվողներին մաղթել «all the best»:

Միջոցառման ժամանակ Պուտինը հորդորել է երիտասարդությանը երբեք չմոռանալ իրենց մասնագիտության բարոյական եւ գեղագիտական կողմի մասին: Նա կարծիք է հայտնել, որ մարդու գենետիկական ծրագրավորումը կարող է ատոմային ռումբից ավելի վտանգավոր լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները