NASA-ն բոլոր ցանկացողներին առաջարկում է զբոսնել Մարսում

11:53   22 Հոկտեմբեր 2017    300

NASA-ի գիտնականները գործարկել են Access Mars ինտերնետ-ծառայությունը, որը համացանցի ցանկացած օգտատիրոջ հնարավորոթյուն է տալիս զբոսնել Մարսի մակերևույթով:

Զբոսնել կարելի է Curiosity մարսագնացի երթուղով, որը Կարմիր մոլորակի մանրամասն լուսանկարներ է արել: Այդ քարտեզը համալրված է մեկնաբանություններով, որոնք պատմում են, թե մասնավորապես որտեղ է տվյալ պահին գտնվում զբոսանքի մասնակիցը կամ հետաքրքիր փաստեր պատմությունից և գիտությունից:

Ծառայությունը նախատեսում է վիրտուալ իրականության սարքերի միացման հնարավորություն, ինչը հնարավորություն կտա ամբողջովին զգալ մոլորակի մթնոլորտը:

Այդ նախագծի պատրաստման համար NASA-ի մասնագետները համագործակցել են Google-ի քարտեզագիրների հետ:

Ծառայությունը հասանելի է ինչպես համակարգչից, այնպես էլ՝ iOS-ի և Android-ի հիմքով բջջային սարքերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA   Մարս  


Վերնագիրի այլ պիտակները