Բրիտանիան 13.2 մլն դոլար է տրամադրել Ռաքքայի բնակիչներին օգնելու համար

12:27   22 Հոկտեմբեր 2017    430

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Press Association»-ին, Մեծ Բրիտանիան 13.2 մլն դոլար է տրամադրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից ազատագրված սիրիական Ռաքքա քաղաքի խաղաղ բնակչությանն օգնելու համար:

Նշենք, որ այս շաբաթ Ռաքքան ազատագրվել ԴԱԻՇ ահաբեկիչներից «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից:

Բրիտանիայի իշխանությունների կողմից տրամադրված ֆինանսական օգնությունը կուղղվի Ռաքքայի բնակիչներին սնունդ, դեղորայք հասցնելու, ինչպես նաև ահաբեկիչներից մաքրված տարածքներն ականազերծելուն ուղղված աշխատանքներին:

Մեծ Բրիտանիայի՝ միջազգային հարցերով զարգացման նախարարությունում ընգծել են, որ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունն օգնի Ռաքքայի բնակիչներին խաղաղ կյանք վերադառնալու համար:

Բացի դրանից`բրիտանացի մասնագետները կմասնակցեն ավելի քան 1.6 հազ. սիրիացիների բժշկական ստուգումների և հոգեբանական աջակցության ծրագրերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   ԴԱԻՇ    


Վերնագիրի այլ պիտակները