Fox News-ի նախկին հաղորդավարը 32 մլն դոլար է վճարել կնոջը

12:33   22 Հոկտեմբեր 2017    413

Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի հետ կապված սկանդալից հետո The New York Times թերթը շարունակում է հետաքննել մեդիաոլորտում սեռական ոտնձգությունների դեպքերը։

Հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Բիլ Օ՝Ռեյլին 32 մլն դոլար է վճարել կնոջը, որպեսզի նա լռի այն մասին, որ Fox News-ի սկանդալի պատճառով հեռացված հաղորդավարն իր նկատմաբ սեռական ոտնձգություններ է իրականացրել։

Նշվում է, որ գործարքը կնքվել է մինչ այն, երբ հաղորդավարը լքել է հեռուստաալիքը։ Fox News-ի ղեկավարությունն իմացել է, որ Օ՝Ռեյլիին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, սակայն որոշել է արմատական միջոցառումներ չընդունել։ Fox News-ը չի ցանկացել կորցնել ԱՄՆ-ի առաջատար հաղորդավարներից մեկին։

Սակայն այնուհետև The New York Times-ում հրապարակվեց նյութ, համաձայն որի՝ Օ՝Ռեյլին 13 մլն դոլար է վճարել 5 նախկին աշխատակցուհիներին լռության համար։ Կանանց խոսքով՝ տեսաբանն առաջարկել է իր հետ ժամանակ անցկացնել՝ փոխարենը խոստանալով օգնել կարիերայի սանդուղքով վերելքի հարցում։ Աղմկոտ սկանդալից հետո հեռուստաալիքը խզել է պայմանագիրը The O’Reilly Factor ծրագրի հաղորդավարի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: FoxNews   Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները