ԱՄՆ-ում 50-վագոնանոց շարժակազմը 2 շենք է վնասել

12:52   22 Հոկտեմբեր 2017    420

ԱՄՆ-ում ռելսերից դուրս է եկել 50-վագոնանոց շարժակազմը: Գնացքը մխրճվել է մոտակա շենքերի մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հոկտեմբեր 22-ին հայտնել է МК-ն:

«50 վագոնից կազմված գնացքը ռելսերից դուրս է եկել: Վնասվել է առնվազն 2 շենք: Ոստիկանությունը գնահատում է հնարավոր վտանգը: Այս շրջանից խուսափեք»,- նշված է Twitter-ում հրապարակված ոստիկանության հաղորդագրության մեջ:

Պատահարը տեղի է ունեցել Նոքսվիլում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Նոքսվիլ  


Վերնագիրի այլ պիտակները