Ճապոնիայում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել

13:06   22 Հոկտեմբեր 2017    458

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ТАСС »-ին, Ճապոնիայում հարյուրավոր ավիաչվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել երկրին մոտեցող «Լան» թայֆունի պատճառով:

Տասնյակ չվերթների չեղարկման մասին են հաղորդել All Nippon Airways, Japan Airlines և Peach Aviation ավիաընկերությունները:

Այս սեզոնի արդեն 21-րդ թայֆունը այժմ գտնվում է ճապոնական Օկինավա կղզուց հարավ-արևելք և 35 կմ ժամում արագությամբ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ Խոնսյու կղզի:

Նշվում է, որ թայֆունի ազդեցությունն իրենց վրա արդեն զգում են Սիկոկու կղզու բնակիչները, շուտով այն իրեն զգացնել կտա նաև Թոքայ շրջանում:

Ինչ վերաբերվում է մայրաքաղաք Տոկիոյին՝ այնտեղ արդեն սկսվել են հորդառատ անձրևներ, իսկ թայֆունն այստեղ կհասնի, հավանաբար, երկուշաբթի երեկոյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները