Մայամիում ահաբեկչական ակտի մեջ կասկածվող տղամարդ է ձերբակալվել

13:48   22 Հոկտեմբեր 2017    412

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Miami Herald»-ին, ԱՄՆ Մայամի նահանգում ձերբակալվել է տեղի խոշոր առևտրի կենտրոններից մեկում ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ կասկածվող տղամարդ:

Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը պատրաստվում էր իրականացնել ահաբեկչությունը մենակ: Նրան ձերբակալել են տեղի ոստիկանության կողմից իրականացված հատուկ հակաահաբեկչական գործողության շրջանակներում:

Հայտնի է նաև, որ կասկածյալը տեսանյութ է ձայնագրել՝ հաջակցություն ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման: Առայժմ որևէ ապացույց չկա, որը կփաստի ձերբակալվածի՝ ԴԱԻՇ-ի կողմից ուղղորդված լինելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մայամի   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները