Նավթի համաշխարհային գներն աճում են

11:04   13 Նոյեմբեր 2017    109

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gazeta.ru»-ին, Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,12 տոկոսով՝ հասնելով 56,81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,05 տոկոսով՝ հասնելով 63.55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները