Ռուսաստանում սնանկացած բանկերի թիվը մոտ է ռեկորդին

18:55   13 Նոյեմբեր 2017    91

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, Ռուսաստանում սնանկացած բանկերի թիվը 2017 թվականի երրորդ եռամսյակում աճել է երկրորդ եռամսյակի համեմատությամբ:

Ընթացիկ տարվա հուլիսից սեպտեմբեր իրենց սնանկացման մասին են հայտարարել 3227 ընկերություններ: Սա 12,4 տոկոսով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Սնանկությունների գրանցված մակարդակը միայն 2,1 տոկոսով է ցածր ռեկորդային մակարդակից, որին հասել էին 2009 թվականի հոկտեմբերին:

Սնանկացումն առանձնապես շատ է առնչվել շինարարական ոլորտին: Սնանկացումների էական թիվ է արձանագրվել նաեւ առեւտրի, մեքենաշինության եւ սննդարդյունաբերության ոլորտներում: Փորձագետները պատճառների թվում նշում են Կենտրոնական բանկի կողմից առանցքային տոկոսադրույքի դանդաղ նվազեցումը եւ սպառողական պահանջարկի նվազումը՝ դրա հետ մեկտեղ նշելով, որ բնակչության իրական եկամուտները նվազում են 12 եռամսյակ անընդմեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները