Բիթքոինի փոխարժեքն իջել է 29 տոկոսով՝ պատմական մաքսիմումից հետո

22:24   13 Նոյեմբեր 2017    127

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg»-ին, միայն այսօրվա ընթացքում բիթքոին արտարժույթի փոխարժեքն իջել է 29 տոկոսով:

Հայտնի է, որ նոյեմբերի 6-ին բիթքոինի արտարժույթի փոխարժեքը նոր պատմական ռեկորդ է սահմանել՝ անցնելով 7.500 դոլարը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արտարժույթի փոխարժեքի անկումը պայմանավորված է ներդրողների արտահոսքով և մեկ այլ փոխարժույթի՝ բիթքոին քեշի անցմամբ, որը նոյեմբերի 10-ից թանկացել է 40 տոկոսով:

Փորձագետներն ընդգծել են, որ բիթքոին քեշի հանդեպ հետաքրքրության պատճառն այն է, որ դրանով կարելի է ավելի արագ և էժան գործարքներ կատարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները