Նավթի համաշխարհային գները նվազում են

10:33   14 Նոյեմբեր 2017    118

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gazeta»-ին, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 56,62 դոլարի։

ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով նվազել են 0,33 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 62,95 դոլարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները