Անգլիայի բանկը շրջանառությունից հանում է հին դիզայնով 10 ֆունտ սթերլինիգի թղթադրամը

10:42   14 Նոյեմբեր 2017    145

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Guardian»-ին, Անգլիայի բանկը շրջանառությունից հանում է հին դիզայնով 10 ֆունտ սթերլինգի թղթադրամը:

Չարլզ Դարվինի պատկերով թղթադրամները ներդրվել էին 2000 թվականին:

2017 թվականի սեպտեմբերից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել գրող Ջեյն Օսթինի պատկերով նոր թղթադրամները: Նշվում է, որ նոր պոլիմերային թղթադրամներն ավելի դիմացկուն են հին թղթադրամների հետ համեմատ, բացի այդ դրանք ավելի դժվար է կեղծելը:

Հաղորդվում է, որ բանկը կդադարեցնի հին թղթադրամի շրջանառությունը մինչև 2018 թվականի մարտի 1-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները