Փարզիում ԼՂ հակարամտության հարցով հանդիպումը հետաձգվեց

11:56   14 Նոյեմբեր 2017    199

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԵԽԽՎ Հայաստանի և Ադրբեջանի մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողների հետ հետաձգվել է:

Հանդիպումը պետք է կայանար նոյեմբերի 16-ին Փարիզում: Սակայն քանի որ նույն օրը Մոսկվայում նախատեսված են համանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ապա փարիզյան հանդիպումը հետաձգվեց:

Նման հանդիպում անցկացնելու որոշում կայացվել էր հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի ԵԽ երկրների միջև առկա հակամարտությունների ենթակոմիտեի նիստում: Հանդիպմանը պետք է մասնակցեր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Հիշեցնենք, նախօրեին Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԼՂ   Ադրբեջան   Հայաստան   Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները