Մեզ մոտ կա բարձ, 2 ներքնակ, ջուր, ծխախոտ, հեռախոս, զարյադչնիկ ու թաց անձեռոցիկ

11:59   14 Նոյեմբեր 2017    208

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներն արդեն 6-րդ օրն է՝ շարունակում են դասադուլը:

Ուսանողներից հինգը, այդ թվում նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը անժամկետ հացադուլ են հայտարարել ԵՊՀ Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում։

«Դուռը չենք բացելու, սկզբունքայնորեն որոշել ենք, որ դուռը չի բացվելու՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, ամեն ինչ կարող է տեղի ունենալ», - փակված լսարանից լրագրողներին ասաց Դավիթ Պետրոսյանը։

Նա ընդգծեց՝ եթե նույնիսկ իրենց հայտարարած հացադուլին միացողներ էլ լինեն, միևնույն է, դուռը չեն բացելու։

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ հացադուլն անժամկետ է ու պատրաստվում են այսօր գիշերել լսարանում։

«Մեզ մոտ կա մի հատ բարձ, 2 հատ ներքնակ, ջուր, ծխախոտ, հեռախոս, զարյադչնիկ ու թաց անձեռոցիկ», - ասաց Դ. Պետրոսյանը։

Նա շեշտեց՝ իրենց քայլերը կդադարեցնեն, երբ որ օրենքի նախագիծը կասեցվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   ԵՊՀ  


Վերնագիրի այլ պիտակները