«Սասնա ծռեր-2»-ի գործով ամբաստանյալ Դեդը՝ դատավորին

12:45   14 Նոյեմբեր 2017    415

«Սասնա ծռեր-2» գործով դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ, Թորոս Թորոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը՝ Թորոս Թորոսյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ քննություն առնելու համար:

Մինչ դատարանի հեռանալը Դեդը՝ Մարտիրոս Հակոբյանը հայտարարություն արեց. «Արդարադատության վերաբերյալ ուզում եմ արտահայտվել… դուք ստրուկ կամակատարներ եք, չարժե հիշել ձեր անունը: Ես եկել եմ դարերի խորքից, գնում եմ դեպի դարերը, ինչպես քարե պատմություն.. Արդարությունը պետք է նվաճել ու փայփայել: Հավատում եմ կգա օրը, կվայելենք արդարության բերկրանքը Արցախի ու Ծովից ծով Հայաստանի հետ»:

Դեդի հայտարարության ընթացքում,քանի որ նախագահողը ցանկանում էր ընդհատել նրան՝ ոտքի էր կանգնել և հայտարարության մի մասը լսեց հոտնկայս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները