Բրյուսելը սպասում է Բաքվի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների մեկնարկին

12:48   14 Նոյեմբեր 2017    451

ԵՄ-ն սպասում է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների մեկնարկին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Ազերթաջ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Բաքվում ԵՄ ներկայացուցիչ Կեստուտիս Յանկաուսկասը։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջան-ԵՄ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրով բանակցություններում առաջընթաց է դիտվում։ «Քաղաքական ոլորտում բանակցությունների հերթական փուլը կկայանա այս ամսվա վերջին։ Դրա հետ կապված քննարկումներ տեղի կունենան նաև նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996 թվականի Գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագրին։ Նոր համաձայնագրով բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարի 7-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Բաքո   Բրյուսել   ԵՄ    


Վերնագիրի այլ պիտակները