S&P-ն Վենեսուելային դեֆոլտ է ճանաչել

13:11   14 Նոյեմբեր 2017    343

Հեղինակավոր S&P վարկանշային գործակալությունը ֆինանսատնտեսական ճգնաժամում հայտնված Վենեսուելայի վարկանիշը մինչև «SD» մակարդակի է նվազեցրել օտարերկրյա արժույթով պարտավորությունների կատարման ոլորտում:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ը, այսպիսով գործակալությունը Վենեսուելայում դեֆոլտ է արձանագրել:

«SD»-ն մակարդակը նշանակում է «ընտրովի դեֆոլտ»՝ երկիրը հրաժարվել է ստանձնած մի շարք պարտավորությունների վճարումից:

Հայտնի է, որ միայն Ռուսստանին Վենեսուելան պարտք է 4 մլրդ դոլար:

Նշենք, որ Նիկոլաս Մադուրոյի նախագահության ընթացքում Վենեսուելան հայտնվել է ֆինանսատնտեսական կոլապսի մեջ: Դրան նպաստել է նավթի գների համաշխարհային անկումը: Հայտնի է, որ Վենեսուելայի տնտեսությունն ավելի քան 90%-ով կակված է նավթի արտահանումից:

Hayatsk.info

Հեշթեգներ: S&P   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները