Ավստրիացի նկարչի 1860 թ. նկարում iPhone են նկատել

13:27   14 Նոյեմբեր 2017    91

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Motherboard»-ին, Ավստրիացի նկարիչ Ֆերդինանդ Գեորգ Վալդմյուլերի 1860 թվականի նկարում աղջկա ձեռքին iPhone են նկատել:

Տարօրինակ իրին ուշադրություն է դարձրել նախկին քաղծառայող Պիտեր Ռասելը:

«Սպասման մեջ» նկարում աղջիկը ուշադիր նայում է փոքր, սեւ իրին: Ըստ Ռասելի՝ այդպես վարվում են երիտասարդները, որոնք իրենց սմարթֆոններից չեն կտրում հայացքները:

Թե ինչ է իրականում նկարում պատկերված, պատմել է ավստրիական արվեստի գործակալության գործադիր տնօրեն Գերալդ Վայպոլտերը: Նա նշել է, որ աղջկա ձեռքին աղոթագիրք է եւ նա եկեղեցի է գնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա   iPhone  


Վերնագիրի այլ պիտակները