Ամերիկացի միլիարդատերերը կոչ են անում հարկերը չկրճատել

13:46   14 Նոյեմբեր 2017    109

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Chicago Tribune»-ին, Ամերիկացի ավելի քան 400 միլիարդատերեր եւ միլիոնատերեր ԱՄՆ Կոնգրես նամակ կուղարկեն, որտեղ օրենսդիրներին հարկերը չկրճատելու կոչ են անում:

Հարուստ ամերիկացիները կարծում են, որ Հանրապետական կուսակցությունը մեծ սխալ է անում երկրի պարտքի բարձր շեմի առկայության դեպքում հարկերը կրճատելով:

Դրա փոխարեն նրանք կոչ են անում հարուստների հարկերը բարձրացնել:

Նամակը ստորագրողների թվում են Ice & Cream Ben & Jerry-ի հիմնադիրներ Բեն Քոենը եւ Ջերի Գրիֆիլդը, մոդելավորող Էյլին Ֆիշերը, միլիարդատեր Ջորջ Սորոսը եւ բարեգրոծ Սթիվեն Ռոքֆելերը:

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատում պատրաստված օրինագիծը նախատեսում է 2018 թվականից կորպորատիվ եկամտահարկի կրճատում 35տոկոսից մինչեւ 20 տոկոս: Ֆիզիկական անձանց համար հարկային կատեգորիաների թիվը նախատեսվում է կրճատել յոթից չորսի `12, 25, 35, 39.6 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները