Հս. Կորեա մտնելու փորձի ժամանակ ամերիկացին ձերբակալվել է

13:58   14 Նոյեմբեր 2017    91

Հյուսիսային Կորեա մտնելու փորձի ժամանակ 58-ամյա ամերիկացին ձերբակալվել է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ABCNews»-ին, երեք օր առաջ Լուիզիանայից մի տղամարդ Հարավային Կորեա է ժամանել: Նա փորձել է անցնել հարավը եւ հյուսիսը բաժանող քաղաքացիական վերահսկողության գիծը:

Yonhap-ի հաղորդմամբ՝ ամերիկացուն նկատել են տեղացիները եւ այդ մասին հայտնել են զինվորականներին:

Տղամարդու անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա քննիչներին ասել է, որ ցանկանում է Հյուսիսային Կորեա հասնել «քաղաքական նկատառումներից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները