ԵՄ-ն մինչև դեկտեմբերի 5-ը կկազմի օֆշոր-երկրների սև ցուցակը
14:09
14 Նոյեմբեր 2017
122
Էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պյեռ Մոսկովիսին մտադիր է առաջիկա 3 շաբաթների ընթացքում պատրաստել հարկային ապաստանների սև ցուցակը:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է երեքշաբթի Եվրախորհրդարանի նիստում, որն ընթանում է Ստրասբուրգում:
«Այդ ցուցակը պատրաստ կլինի մինչև դեկտեմբերի 5-ը»,- ասել է նա: Մոսկովիսիի խոսքով՝ «չի կարելի համակերպվել հարկերից խուսափելու պրակտիկայի գոյության հետ»: «Մենք պետք է միասնական լինենք այս հարցում»,- ընդգծել է նա: