Կոալիցիան փորձել են խանգարել ռուսական օդուժի գործողությանը. ՌԴ ՊՆ

14:36   14 Նոյեմբեր 2017    109

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածային ինքնաթիռները փորձել են թույլ չտալ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիային հարվածներ հասցնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների ուղղությամբ սիրիական Ալ-Բուքեմալ քաղաքի շրջանում:

«Կառավարական զորքերի հարվածների տակից Աբու Քեմալից (Ալ-Բուքեմալ) հեռացող ԴԱԻՇ ահաբեկիչների անվտանգ դուրսբերման համար կոալիցիայի ավիացիան փորձել է խոչընդոտել այդ շրջանում գործող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներին»,- ասված է հաղորդագրությունում:

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, այդ նպատակով «կոալիցիայի» հարվածային ինքնաթիռները մտել են Ալ-Բուքեմալի շուրջը հայտարարված 15-կիլոմետրանոց գոտու օդային տարածք՝ ՌԴ օդատիեզերական ուժերի աշխատանքին խոչընդոտելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ-ՊՆ   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները