Վիգեն Սարգսյանը դեռ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է. Փաշինյան (VIDEO)

14:54   14 Նոյեմբեր 2017    271

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ անհասկանալի է պաշտպանության նախարարի բացակայությունը. «Նրա ցինիկ եզրափակիչ ելույթից հետո դեռ առիթ չի եղել անդրադառնալ. նրա արտահայտած որոշ մտքեր խաշած հավի ծիծաղը կհարուցեին:

Վիգեն Սարգսյանն իր ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես ռեֆերենտ: Նա այսօր էլ ռեֆերենտ է, ուղղակի աշխատում է պաշտպանության նախարար: Չփորձվեք այստեղից հայտարարել, թե դուք քաղաքական գործիչ եք: Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեք, ձեր նուրբ քիմքը չի դիմանա դրան, կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք, քանի որ ձեր քիմքը միայն կարմիր ու սև իկրայից այն կողմ բան չի տեսել»:

Անդրադառնալով Հայկ Բաբուխանյանի հնչեցրած այն մտքին, թե նմանատիպ ակցիաներն ուղղորդվում են «Սորոս»-ի դրամաշնորհներով՝ Փաշինյանն ասաց. «Դուք, ձեր կառավարությունը, գնացեք, փակեք այդ հիմնադրամները: Եթե չեք կարող, ապա դա նշանակում է՝ դուք ամենածախված ու օտարերկրյա շպիոն-ներկայացուցիչն եք»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները