Դասադուլավոր ուսանողները նստացույց են հայտարարել. Լուսանկար

14:57   14 Նոյեմբեր 2017    334

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԵՊՀ դիմաց դասադուլ հայտարարած ուսանողները քիչ առաջ նստացույց են հայտարարել:

Մի քանի տասնյակ ուսանող այս պահին նստել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմաց: Նրանց են միացել նաեւ Կոնսերվատորիայի մոտ երեք տասնյակ ուսանող:

Դասադուլավոր ուսանողներն այսպիսով իրենց աջակցությունն են հայտնում այսօր հացադուլ հայտարարած 5 ուսանողներին, որոնք առավոտից ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ են հայտարարել եւ փակել լսարանի դուռը: Նրանք պահանջում են, որպեսզի Ազգային ժողովը կասեցնի տարկետման վերացման մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում է նաեւ այդ օրինագիծը:

Այս պահին կոնսերվատորիայի ուսանողները դսական երաժշտություն են նվագում, այսպիսով իրենց համերաշխությունը հայտնելով բողոքի ակցիային եւ հացադուլավոր իրենց ընկերներին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները