Իզորիան խոսել է երկրների համագորակցության «հավակնոտ» ծրագրերի մասին

15:08   14 Նոյեմբեր 2017    226

Այցով ԱՄՆ-ում գտնվող՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր ամերիկացի գործընկեր Ջեյմս Մետիսի հետ կքննարկի «երկու երկրների միջև առկա համագործակցության հարցեր և շատ հավակնոտ ծրագրեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիդ Բակրաձեն:

Դեսպանի մեկնաբանությունը երկուշաբթի տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Բակրաձեի խոսքով՝ այցի շրջանակներում ծրագրվում են նաև Իզորիայի հանդիպումներն ԱՄՆ Կոնգրեսում: Նա նշել է, որ սենատոր Լինդսի Գրեմի հետ Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպմանը կքննարկվեն ԱՄՆ-ի միջազգային ռազմական օգնության հարցեր, մասնավորապես՝ ԱՄՆ 2018 թ. բյուջեում Վրաստանին աջակցությանը վերաբերող հարցեր:

Դեսպանը հայտարարել է, որ «շատ կարևոր կլինի հանդիպումը Սպիտակ տանը», որտեղ Վրաստանի պաշտպանության նախարարին կընդունի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմասթերը:

«Քաղաքական ուղերձները, որոնք այդ հանդիպման ժամանակ կստանա վրացական կողմը Սպիտակ տնից, կարևոր են Վրաստանի բնակչության անվտանգության, Վրաստանի կայուն զարգացման համար,- նշել է Բակրաձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները