Նշվել է ամբողջ աշխարհում օֆշորներում պահվող աստղաբաշխական գումարը

16:12   14 Նոյեմբեր 2017    208

Ըստ պահպանողական գնահատականների՝ 2016 թ. օֆշորներում մոտ 10 տրլն դոլար է պահվել, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 10-13%-ը:

Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Boston Consulting Group
միջազգային խորհրդատվական ընկերության ուսումնասիրությանը:

Այս տվյալները Boston Consulting-ում ստացել են մասնավոր ակտիվների կառավարման մասնագետների հետ հարցազրույցի ընթացքում:

Միաժամանակ, Tax Justice Network ոչ կոմերցիոն կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ միայն 2010 թ. օֆշորներում պահվել է 21-32 տրլն դոլար:

Միջոցների ծավալով, որոնք առանձին եկրների բնակիչները պահում են օֆշորներում, 2007 թ. դրությամբ առաջատարն ԱՄԷ-ն էր: Այդ երկրի քաղաքացիներն օֆշորային հաշիվներում պահում են գումարներ, որոնց ծավալը գերազանցում է այդ երկրի ՀՆԱ-ի 70%-ը:

Երկրորդ տեղում Վենեսուելան է՝ երկրի ՀՆԱ-ի ավելի քան 60%: Երրորդ տեղում է Սաուդյան Արաբիան՝ ավելի քան 50%: Ռուսաստանը չորրորդ տեղում է՝ ավելի քան 50%: Այս ցուցակի առաջին տասնյակում են նաև՝ Իսրայելը, Քուվեյթը, Արգենտինան, Հունաստանը, Եգիպտոսը և Թայվանը:

Միաժամանակ, երկրների շարքում, որոնց ամենահարուստ մարդկանց ունեցվածքի 0,1%-ը գտնվում է օֆշորներում, մեծ տարբերությամբ առաջատար է Ռուսաստանը՝ մոտ 45%: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ ավելի քան 20%: Նրանց հետևում են՝ Ֆրանսիան, Իսպանիան, Սկանդինավյան երկրները և ԱՄՆ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները