Իրանում երկրաշարժից շուրջ 12 հազար տուն է ավերվել

16:29   14 Նոյեմբեր 2017    199

Շուրջ 12 հազար տուն է ավերվել Իրանի արեւմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով, որտեղ 400-ից ավելի մարդ է զոհվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր Մահիկի փրկության եւ օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին։

«Ավերվել է մոտավորապես 12 հազար բնակելի շինություն»,- Սալիմիի խոսքը մեջբերում է IRINN հեռուստաալիքը: Իրանի մշակութային ժառանգության, արհեստների եւ զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Ալի Ասղար Մունեսանն ավելի վաղ հայտնել էր, որ երկրաշարժը վնաս է հասցրել մի քանի պատմական օբյեկտների եւ հուշարձանների:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել է երկրաշարժից առավել մեծ չափով տուժած Քերմանշահի նահանգ՝ տեղում գնահատելու իրադրությունը: Իրանի նախագահն այցելել է այդ թվում՝ Սարե-Պոլե-Զոհաբի շրջան, որտեղ առավել մեծ է տարերքի զոհերի թիվը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները