Մեր աջակցությունը կցուցաբերենք ուսանողներին. Փոստանջյան

16:47   14 Նոյեմբեր 2017    226

Hayatsk.info-ն հայտնում է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ողջունում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի դեմ դուրս եկած ուսանողներին։

«Երիտասարդները իրենք պետք է իրենց առաջ դնեն խնդիրը եւ այն դարձնեն զանգվածների խնդիր, իհարկե, մեր աջակցությունը կցուցաբերենք իրենց, բայց միանալու կամ չմիանալու խնդիր չունենք, մենք ողջունում ենք իրենց պայքարը։ Նրանց պահանջը արադարցված է եւ պետք է բավարարվեն»,-ասյաօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ ապահով պաշտպանությունը զարգացած գիտության արդյունքն է, ոչ թե զինվորների քանակի։

«Բանակում բարեփոխումները պետք է լինեն համալիր, ոչ թե այս օրինագծի տեսքով։ Այս իշխանությունը պետք է մերժելի լինի ոչ միայն ուսանողների, այլ ողջ հայության համար։ Բանակը բարեփոխումների կարիք ունի, դրանք պետք է լինեն համալիր, որի մեջ է մտնում ռազմաարդյունաբերությունն ու գիտությունը։ Այսօր չնչին գումար է տրամադրվում գիտությանը, եթե բանակը համալրված լինի ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմաարդյունաբերություն ունենանք, բանակում մարդաքանակը ավելի կարեւոր չի լինի, որքան սպառազինությունը, որը կապված է գիտության հետ։ Եթե գիտությանը եւ կրթությանը չես տրամադրում գումար, չես կարող ունենալ լավագույն պաշտպանությունը, բանակը։ Դա լավագույնս ցույց տվեց ապրիլյան պատերազմը, երբ մեր դեմ կռվում էին ժամանակակից զենքով, իսկ մենք 80–ականների հույսին ենք»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները