Ուզում ա գեներալիսիմուս՝ համարժեք պատասխանի կարժանանա. Փաշինյան (VIDEO)

16:52   14 Նոյեմբեր 2017    235

Հայաստանի ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ հույս ունի` այս օրենքի հետ կապված իրենց առաջարկների փաթեթը ի գիտություն կընդունվի, ու ՀՀԿ-ն այլևս չի հայտարարի, թե առաջարկներ չկան.

«Ստացվում է՝ մենք պետք է հասկանանք, որ Վիգեն Սարգսյանը պատերազմող երկրի պաշտպանության նախարար է, բայց Վիգեն Սարգսյանը չպե՞տք է հասկանա, որ ինքը պատերազմող երկրի պաշտպանության նախարար է: Բա պատերազմող երկրի պաշտպանության նախարարը իրեն թույլ կտա ԱԺ խմբակցությանն ասել՝ դե, դուք բան չեք հասկանում, ես ձեռքս մեկնել եմ… հլը, շնորհակալ եղեք, որ չենք ասել՝ էդ ձեռքդ մեկնած ինչ պետք է աներ՝ մեկնելու փոխարեն:

Էդ ի՞նչ եզրափակիչ ելույթ էր. հարձակում խմբակցության վրա: Ես ասում եմ՝ որևէ մեկը հանկարծ չմտածի, որ կարող է նման լեզվով մեզ հետ խոսա՝ ուզում ա պաշտպանության նախարար լինի, ուզում ա ԱԱԾ պետ լինի, ուզում ա գեներալիսիմուս լինի, համարժեք պատասխանի կարժանանա»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները