Թրամփը բաց և բարյացակամ մարդ է. Դմիտրի Մեդվեդև

17:01   14 Նոյեմբեր 2017    235

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Interfax»-ին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում անցկացված Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփվելուց հետո, կիսվել է տպավորություններով:

«Առաջին անգամ ԱՄՆ գործող նախագահին հանդիպեցի նման կարևոր միջոցառման ընթրիքի ժամանակ: Քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը նստած էր ինձ մոտիկ, մենք կարողացանք շփվել, խոսել»,- ասել է վարչապետը:

Մեդվեդևի խոսքով՝ Թրամփի հետ շփումից ստացած տպավորությունը համընկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսակետի հետ:

«Տպավորությունս համընկնում է Պուտինի ասածի հետ. նա բաց, բարյացակամ մարդ է, որի հետ կարելի է հեշտությամբ խոսել ամենատարբեր թեմաների շուրջ»,- պարզաբանել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևը չի հետևել ավանդույթին և չի խաչել ձեռքերը Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի անդամ երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու ժամանակ:

ԾՆշենք, որ Հարավ-ասիական պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովն անցկացվում է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:

Միջոցառմանը մասնակցում է մոտ 20 երկրի ղեկավար, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մեդվեդև  


Վերնագիրի այլ պիտակները