Անգլիայի եկեղեցին դպրոցներին խորհուրդ է տալիս հոմոֆոբիայից հրաժարվել

18:53   14 Նոյեմբեր 2017    118

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Guardian»-ին, Անգլիական եկեղեցին Բրիտանիայի իր 4700 դպրոցների համար նոր հանձնարարականներ է պատրաստել, որոնցով կոչ է անում չվարկաբեկել երեխաներին, ում պահվածքը գենդերային կարծրատիպերին չի համապատասխանում:

Եկեղեցին դպրոցների ուսուցիչներին եւ ղեկավարությանը խորհուրդ է տալիս հոմոֆոբիայից, բիֆոբիայից եւ տրանսոֆոբիայից հրաժարվել՝ բացատրելով, որ մանկապարտեզում եւ տարրական դպրոցում երեխաները պետք է հնարավորություն ունենան հասկանալու, ով են իրենք՝ «առանց քննադատության եւ ծաղրանքի»:

The Guardian-ը գրում է, որ ԼԳՏԲ շարժման ակտիվիստները ողջունել են եկեղեցու հանձնարարականը:

«Օրինակ տղան կարող է բալետի պսակաթագ հագնել, բարձրակրունկներ, իսկ աղջիկը՝ հրշեջի սաղավարտ կամ սուպերհերոսի վերարկու՝ առանց մեծերի քննադատության», — նշվում է հանձնարարականում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները