Արյունալի հետևանքներ կարող են լինել, բանակը դարձել է կառափնարան, զոն․ Պետրոսյան

17:07   14 Նոյեմբեր 2017    494

Շատ ուրախացնող է, որ վերջապես քաղաքական կյանքում ուսանողների ենք տեսնում, որոնք իրենց ըմբոստությունն են բարձրացնում։

Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգիչ-երգահան, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ Եղիշե Պետրոսյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այն, որ մենք պարտավոր ենք բանակին սատար կանգնել, դրանում մեր ուսանողներն էլ են համոզված և դեմ չեն։ Բանը նրանում է, որ այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ բանակը դա կառափնարան է, զոն է, բանակի դերը որպես երկրի պաշտպանի, տղամարդու կայացման վայր, այնքան է նսեմացվել մեր իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքում, որ լուսավոր բանն էլ մարդկանց կողմից դիտարկվում է որպես պատիժ։ Կարծես թե հակադրվում է գիտելիք ստանալու հնարավորությունը բանակում ծառայելու հետ, ինչը՝ ճիշտ չէ»,- նշեց նա։

Եղիշե Պետրսյանը ընդգծեց, որ երաժիշտը, որակյալ գիտնականը բանակին կարող է նաև թիկունքում պիտանի լինել, պարտադիր չէ՝ զենք վերցնի, մարտական հերթապահություն կատարի։ Ըստ նրա՝ սողանցքներ, այնուամենայնիվ թողնվել են, և մեծահարուստների, պաշտոնյաների զավակները կարող են դրանից օգտվել։ Ըստ նրա, օրինակ, երաժիշտների համար կործանարար կլինի 2 տարի երաժշտությունից կտրվելը։

Եղիշե Պետրոսյանը նաև ընդգծեց, որ տարբեր ոլորտներում հիմա խնդիրներ են․ բողոքում են ուսանողները, առևտրականները, սևազգեստ մայրերը և հասարակության այլ խմբեր, եթե համակարգային փոփոխություն չլինի, կարող է արյունալի հետևանքների հանգեցնել։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները