Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Երևան և Բաքու

17:10   14 Նոյեմբեր 2017    253

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան:

«Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսվում է իմ այցը Երևան և Բաքու: Առաջին հերթին այդ այցերը պայմանավորված են ՌԴ-Հայաստան և ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով», - ասել է Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ դրանք հագեցած և հարուստ են: Խոսելու ենք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների մասին, այդ թվում` կփորձենք հասկանալ, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի որ փուլում ենք», - ասել է Ս. Լավրովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Բաքու   Ադրբեջան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները